Մատչելիության հղումներ

Ռուսական հարձակումը Խարկովի ուղղությամբ շարունակվում է


Փրկարարները Խարկովի մարզի Վովչանսկ քաղաքի մերձակայքում վիրավորներին առաջին օգնություն են ցուցաբերում, 12-ը մայիսի, 2024թ․
Փրկարարները Խարկովի մարզի Վովչանսկ քաղաքի մերձակայքում վիրավորներին առաջին օգնություն են ցուցաբերում, 12-ը մայիսի, 2024թ․

Ուկրաինայի Զինված ուժերի Գլխավոր շտաբն այսօր հաղորդել է, որ ռուսական ուժերը շարունակում են հարձակողական գործողություններ ձեռնարկել Խարկովի ուղղությամբ։

«Վերջին 24 ժամերին ռուսական ուժերը 22 գրոհ են ձեռնարկել, որոնցից 14-ը այս պահին էլ շարունակվում է», - հաղորդում են ուկրաինացի զինվորականները։

Ռազմական թեմաները լուսաբանող ուկրաինական տելեգրամ ալիքները պնդում են, որ ուրբաթ օրվանից ի վեր ռուսներին հաջողվել է վերահսկողություն սահմանել առնվազն 9 սահմանամերձ գյուղերի նկատմամբ։

«Այս պահին հիմնական մարտերը ընթանում են Ռուսաստանի հետ սահմանից մոտ հինգ կիլոմետր հեռավորության վրա գտնվող Վոլչանսկ քաղաքի համար», - հաղորդում է Ուկրաինայի Զինված ուժերի Գլխավոր շտաբը՝ ընդգծելով, որ այս պահին Խարկովի մարզում իրադրությունը կայունացնելու նպատակով նոր ռեզերվային ստորաբաժանումներ են տեղակայվում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG