Մատչելիության հղումներ

Շուշիում ադրբեջանցիների առաջին խումբն է բնակություն հաստատել


Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելուց շուրջ երեքուկես տարի անց Շուշիում ադրբեջանցիների առաջին խումբն է բնակություն հաստատել, այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հաղորդվում է, որ նախագահ Իլհամ Ալիևն այսօր կնոջ ուղեկցությամբ այցելել է Շուշի, որտեղ հանդիպում է ունեցել քաղաքում հաստատված ադրբեջանցիների հետ։ Այլ մանրամասներ հայտնի չեն։

Թե քանի մարդ է բնակեցվել Շուշիում, ադրբեջանական պաշտոնական աղբյուրները չեն հայտնում։

Բացառությամբ Շուշիի Բաքվի վերահսկողության տակ անցած այլ առանցքային քաղաքներում և նույնիսկ գյուղերում Ալիևի վարչակազմը բնակեցման գործընթաց է սկսել կարճ ժամկետներում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG