Մատչելիության հղումներ

ՎԶԵԲ-ը ավելի քան 200 մլն եվրոյի վարկ կտրամադրի Հայաստանին


Ճանապարհ Սյունիքում, արխիվ
Ճանապարհ Սյունիքում, արխիվ

Սյունիքում մաքսային և լոգիստիկ կենտրոն կկառուցվի

Սյունիքում մաքսային և լոգիստիկ կենտրոն կառուցելու համար Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) Հայաստանին կտրամադրի 12 միլիոն եվրո, որից երկու միլիոնը դրամաշնորհ է, 10 միլիոնը՝ վարկ: Այս մասին տեղեկանում ենք e-gov.am կայքէջից:

Կենտրոնը կկառուցվի «Հյուսիս-հարավ»-ին հարող 7.7 հա հողատարածքում, նշված է որոշման հիմնավորման մեջ:

«Ծրագրի շրջանակներում նախատեսվում է կառուցել վարչական շենք՝ տանիքում արևային էներգակայանով: Կենտրոնի տարածքում լինելու են մուտքի և ելքի ուղղությամբ տրանսպորտի մանրամասն զննման, մաքսային ձևակերպումների, բեռնատար տրանսպորտի ռենտգենային զննման մասնաշենքեր, մարդատար տրանսպորտի ռենտգենյան զննման հարթակ և այլ ենթակառուցվածքներ», - ասված է հիմնավորման տեքստում:

ՎԶԵԲ-ը 236 միլիոն եվրոյի վարկ կտրամադրի Սիսիան-Քաջարան ճանապարհի կառուցման համար

Հայաստանը Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ նաև 236 միլիոն եվրոյի չափով վարկային համաձայնագիր կկնքի՝ «Հյուսիս-հարավի» Սիսիան-Քաջարան ավտոճանապարհի հարավային հատվածի կառուցումը ֆինանսավորելու նպատակով, այս մասին առաջարկն այսօր ընդունվեց կառավարության նիստում:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ներկայացրեց. - «Սիսիան-Քաջարան շուրջ 60 կմ նոր ճանապարհահատվածը մասնատել ենք երեք հտվածքների, հյուսիսային, Բարգուշատի թունել և հարավային: Այս նախագիծը վերաբերում է հարավային հատվածին՝ 24,2 կմ հատվածին: Ընդհանուր առմամբ նախագիծը 60 կմ հատված է և առկա 118 կմ ճանապարհը կկրճատի, կդարձնի 60 կմ Քաջարանից մինչև Սիսիան»:

Ըստ նախարարի, շինաշխատանքների համար նախատեսվում է մինչև 2030 թվական ժամկետ և ևս 2 տարի հավելյալ այլ պատասխանատվությունների համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG