Մատչելիության հղումներ

Օլաֆ Շոլցն այցելել է Լիտվայում տեղակայված գերմանացի զինվորականներին ու բազմազգ զորախմբին


Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, արխիվ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, արխիվ

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն այցել է Լիտվայում տեղակայված գերմանացի զինվորականներին ու բազմազգ զորախմբին, հետևել նրանց վարժանքներին։

«Գերմանիան ամուր կանգնած է Բալթյան երկրների կողքին և դրա համար շատ պատճառներ կան։ Կարևոր է նշել, որ դա լուրջ պարտավորություն է․ մենք պատասխանատու ենք միմյանց հանդեպ՝ ըստ ՆԱՏՕ-ի շրջանակներում ստորագրված համաձայնագրի։ Դա նշանակում է, որ մենք ապահովում ենք միմյանց պաշտպանությունը և բոլոր երկրները կարող են վստահ լինել, որ մենք կպաշտպանենք նրանց տարածքի յուրաքանչյուր սանտիմետրը», - այսօր Լիտվայում ասել է Գերմանիայի կանցլերը։

Անցած դեկտեմբերին Գերմանիան և Լիտվան համաձայնագիր են ստորագրել, ըստ որի երկրորդ համաշխարհային պատերազմից հետո առաջին անգամ գերմանական զորախումբ կտեղակայվի երկրի սահմաններից դուրս։ Նախատեսվում է, որ Լիտվայում, Ռուսաստանի սահմանին մոտ, 2027 թվականին Գերմանիան կունենա 4 հազար 800 զորակազմ։ Մեկ ամիս առաջ գերմանացի 20 զինվորական մասնագետներ են ժամանել Լիտվա՝ բրիգադի կազմավորման նախապատրաստական աշխատանքների համար, ևս 150 մասնագետներ Լիտվա կժամանեն 2024-ի վերջին եռամսյակի ընթացքում։

Գերմանիան արդեն գլխավորում է Լիտվայում տեղակայված հազար զինվորականների բազմազգ խումբը, որը ներառվելու է բրիգադի մեջ։

2022 թվականի փետրվարին Ռուսաստանի Ուկրաինա ներխուժումից հետո ՆԱՏՕ-ն որոշեց ուժեղացնել դաշինքի արևելյան թևը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG