Մատչելիության հղումներ

Բայրամովը Ֆիդանին տեղեկացրել է հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացի վիճակի մասին


Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարները հանդիպել են Գամբիայում՝ Բանջուլում, Իսլամական համագործակցության կազմակերպության 15-րդ գագաթնաժողովի շրջանակներում, 4-ը մայիսի, 2024թ.
Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարները հանդիպել են Գամբիայում՝ Բանջուլում, Իսլամական համագործակցության կազմակերպության 15-րդ գագաթնաժողովի շրջանակներում, 4-ը մայիսի, 2024թ.

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն իր թուրք գործընկերոջ՝ Հաքան Ֆիդանի հետ հանդիպմանը տեղեկացրել է հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացի ներկա վիճակի մասին, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։

Բայրամովը նաև խոսել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովների նիստի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների մասին, համաձայն որոնց՝ կողմերը նախնական որոշել են՝ Տավուշ-Ղազախ սահմանի որոշ հատվածներ համապատասխանեցնել «Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող միջհանրապետական սահմանին»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG