Մատչելիության հղումներ

Գազայի հատվածում անցած տարվա հոկտեմբերի 7-ից զոհվել է ավելի քան 10 հազար կին


Խան Յունիս, Գազայի հատված, մարտ, 2024թ․
Խան Յունիս, Գազայի հատված, մարտ, 2024թ․

2023 թվականի հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածում մեկնարկած ռազմական գործողությունների ընթացքում սպանվել է ավելի քան 10 հազար կին։ Այդ մասին հայտնել է ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքի գործակալությունը (UNRWA):

«Գազայի հատվածում հակամարտությունը շարունակում է մնալ պատերազմ կանանց դեմ: Ավելի քան 10 հազար կին է սպանվել, ևս 19 հազարը վիրավորվել է», - ասվում է UNRWA-ի՝ X -ում տեղադրած հաղորդագրությունում:

Գործակալության տվյալներով՝ ամեն օր 37 երեխա իրենց մայրերին են կորցնում։ Գազայի հատվածում կանայք սարսափելի կենսապայմաններում են հայտնվել։

Ավելի քան 150 հազար հղի կանայք և կերակրող մայրեր ջրի և հիգիենայի միջոցների սահմանափակ հասանելիություն ունեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG