Մատչելիության հղումներ

Մայիսի 1-ին և 2-ին Թբիլիսիում 15 մարդ է հոսպիտալացվել


Վրաստան - Ցուցարարների և ոստիկանների միջև բախումները Թբիլիսիում, 1-ը մայիսի, 2024թ․
Վրաստան - Ցուցարարների և ոստիկանների միջև բախումները Թբիլիսիում, 1-ը մայիսի, 2024թ․

Մայիսի 1-ն և 2-ին շտապ օգնության ծառայությունները 15 մարդու են հոսպիտալացրել տարբեր հիվանդանոցներ, նրանց թվում նաև իրավապահ մարմինների աշխատակիցներ կան, այսօր հայտնել է Վրաստանի առողջապահության նախարարությունը՝ հավելելով, որ ոմանք բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել։

Վրաստանի խորհրդարանը երեկ երկրորդ ընթերցմամբ ընդունեց «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» վիճահարույց օրինագիծը։ Օրինագծի ընդունման դեմ Թբիլիսիում բազմահազարանոց ցույցեր են տեղի ունեցել և բախումներ ցուցարարների ու ոստիկանների միջև։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG