Մատչելիության հղումներ

Լոնդոնում երիտասարդը սրով հարձակվել է անցորդների վրա, սպանվել է 13-ամյա տղա


Միացյալ Թագավորություն - Ոստիկանները և փորձագետները դեպքի վայրում, Լոնդոն, 30-ը ապրիլի, 2024թ.
Միացյալ Թագավորություն - Ոստիկանները և փորձագետները դեպքի վայրում, Լոնդոն, 30-ը ապրիլի, 2024թ.

Այսօր առավոտյան Լոնդոնի արևելքում սամուրայական սրով զինված տղամարդը հարձակվել է անցորդների վրա՝ սպանելով 13-ամյա մի պատանու և վիրավորելով 4 անձի, այդ թվում՝ ոստիկանների։

Հարձակման հեղինակը՝ 36-ամյա տղամարդը, ձերբակալվել է, նրա ինքնության, հարձակման դրդապատճառների մասին մանրամասներ չեն հաղորդվում:

Լոնդոնի ոստիկանությունը հայտարարել է, որ հարձակումն ահաբեկչական գործողություն չի համարում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG