Մատչելիության հղումներ

ԵԽ գլխավոր քարտուղարը ողջունում է սահմանազատման գործընթացի շուրջ Երևանի և Բաքվի միջև պայմանավորվածությունը


ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչ, արխիվ
ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչ, արխիվ

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը ողջունում է սահմանազատման գործընթացի շուրջ Երևանի և Բաքվի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը:

«Ողջունում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա սահմանազատման գործընթացի շուրջ վերջերս ձեռք բերված պայմանավորվածությունը», - X-ում գրել է Բուրիչը:

Սահմանազատման հանձնաժողովների պայմանավորվածությունների համաձայն՝ սահմանին Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերն ապրիլի 23-ին սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը՝ հիմնվելով տեղանքում գեոդեզիական չափումների վրա։

Ըստ այդ պայմանավորվածության՝ կողմերը «նախնական համաձայնեցրել են»՝ Տավուշ-Ղազախ սահմանի որոշ հատվածներ համապատասխանեցնել «Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող միջհանրապետական սահմանին»։ Հայկական կողմը հետ կքաշվի Բաղանիս-Այրում, Աշաղը Ասկիպարա ու, Խեյրիմլի ու Ղըզըլհաջիլի գյուղերի ուղղություններով։

Գործընթացն առայժմ չի վերաբերում Բերքաբերի դիմաց գտնվող հայկական տարածքներին, որոնք Ադրբեջանի վերահսկողության տակ են, և Ոսկեպարին հարակից միջպետական ճանապարհի հատվածին, որը դեռ մնում է հայկական վերահսկողության տակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG