Մատչելիության հղումներ

WSJ. Պուտինը Նավալնուն սպանելու ուղղակի հրաման չի տվել


Ռուսաստան - Ալեքսեյ Նավալնիի հուղարկավորությունը, Մոսկվա, 1-ը մարտի, 2024թ.
Ռուսաստան - Ալեքսեյ Նավալնիի հուղարկավորությունը, Մոսկվա, 1-ը մարտի, 2024թ.

Ամերիկյան The Wall Street Journal պարբերականի պնդմամբ` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնուն սպանելու ուղղակի հրաման, ըստ ամենայնի, չի տվել։ Թերթի փոխանցմամբ՝ այս հետևությանն են հանգել ամերիկյան հատուկ ծառայությունները վերջին ամիսներին հավաքած տեղեկատվության հիման վրա։

Պարբերականի աղբյուրները փոխանցել են, որ հետախուզության այս հետևությունն «ընդունվել և լայնորեն տարածվել է հատուկ ծառայությունների՝ այդ թվում Կենտրոնական հետախուզական վարչության, Ազգային հետախուզության գործակալության տնօրենի գրասենյակի և Պետդեպարտամենտի հետախուզական բաժնի կողմից»։

The Wall Street Journal-ը նաև տեղեկացնում է, որ ամերիկյան հետախուզությունն իր հետևությունների մասին տեղեկացրել է եվրոպական մի շարք երկրների հատուկ ծառայություններին։

«Եվրոպական մի շարք մայրաքաղաքներում, սակայն, ամերիկացի հետախույզների եզրակացությանը թերահավատորեն են վերաբերվում», - նշում է պարբերականը։

Ալեքսեյ Նավալնին մահացել է փետրվարի 16-ին «Բևեռային գայլ» անվամբ հատուկ ռեժիմի գաղութում։ Մահից մի քանի օր առաջ նրան 27-րդ անգամ ուղարկել էին պատժախուց, որում ավելի խիստ պայմաններ են, քան սովորական խցերում։ Քաղաքական գործչի հետևորդների համոզմամբ՝ նրան կա՛մ սպանել են, կա՛մ մահվան են հասցրել։ Եվրախորհրդարանի ընդունած բանաձևում Նավալնիի մահը «սպանություն» է որակված, որի համար «քրեական և քաղաքական պատասխանատվություն» է կրում անձամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

XS
SM
MD
LG