Մատչելիության հղումներ

ԱԺ-ն ստացել է Կարասինի նամակը


Գրիգորի Կարասին, Ալեն Սիմոնյան
Գրիգորի Կարասին, Ալեն Սիմոնյան

Ազգային ժողովն այսօր ստացել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի Միջազգային գործերի կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինի նամակը, «Ազատության»-ը հայտնեց ԱԺ նախագահի խոսնակ Նելլի Ղուլյանը։

Նամակի բովանդակությունը հայտնի չէ:

Կարասինը օրերս Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոյի հրահանգով պաշտոնական նամակ էր հղել Հայաստանի Ազգային ժողով՝ պարզաբանումներ պահանջելով Ալեն Սիմոնյանի վերջին հայտարարությունների առթիվ։

Սիմոնյանը Ռուսաստանի գործողություններն Ուկրաինայում ներխուժում էր անվանել և նշել, որ Երևանը «հաստատակամորեն ճանաչում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը»։

Հայաստանի ԱԺ նախագահը նաև ասել էր, թե Ռուսաստանը սպառնալիքների և ապատեղեկատվության արշավ է կազմակերպում, մտահոգիչ համարելով, որ «Ռուսաստանի կառավարության բազմաթիվ պաշտոնյաներ համարձակվում են թելադրել Հայաստանի շահերը և խոսել հայ ժողովրդի անունից»։

Երեկ, «Ազատության» հարցին ի պատասխան, Ալեն Սիմոնյանը պարզաբանել էր՝ շեշտելով՝ իր ելույթում չկա որևէ բան, որը չի համապատասխանում միջազգային իրավունքին։

«Ուժները մեզ վրա է պատում։ Խնդիրը նրանում է, որ նրանք չեն ընկալում, որ Հայաստանը պետք է գործի որպես անկախ պետություն։ Իրենք չեն մտածում, որ Հայաստանը անկախ պետություն է, իրենց ընկալման մեջ մենք մինչև օրս մնացել ենք ծայրագավառ։ Պրետենզիան ինչո՞ւմ է կայանում, Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը մենք երբևէ կասկածի տակ ենք դրե՞լ։ Ի՞նչն է իրենց ներվայնացրել, թող ձևակերպեն էդ նամակի մեջ», - ասել էր ԱԺ խոսնակը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG