Մատչելիության հղումներ

Փաշինյանը Վահագն Խաչատուրյանի և Ալեն Սիմոնյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդ


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախագահ Վահագն Խաչատուրյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և երկրի բարձրագույն ղեկավարության հետ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցել Մեծ եղեռնի 1,5 միլիոն զոհերի հիշատակին:

Վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ՝ Փաշինյանը ծաղկեպսակ է դրել հուշակոթողին, ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:

Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է:

Հայոց ցեղասպանությունը ճանաչել են շուրջ երեք տասնյակ պետություններ և միջազգային կառույցներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG