Մատչելիության հղումներ

Արմեն Գրիգորյանը չի մասնակցի ՌԴ-ում Անվտանգության հարցերը համակարգող ներկայացուցիչների հանդիպմանը


Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը չի մեկնի Ռուսաստան՝ մասնակցելու ապրիլի 24-25-ը Սանկտ Պետերբուրգում կայանալիք Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրել են Անվտանգության խորհրդի քարտուղարի գրասենյակից:

Վերջին շրջանում Հայաստանի պաշտոնյաները հիմնականում չեն մասնակցում Ռուսաստանի նախաձեռնած կառույցների նիստերին ու քննարկումներին։ Մայիսի սկզբին նախատեսված է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովը և Պուտինի երդմնակալության արարողությունը, բայց վարչապետ Նիկոլ Փաշինյանը փաստացի մինչև այս պահը չի հստակեցրել, թե արդյոք կմասնակցի այդ միջոցառումներին և ինչ ձևաչափով։

Ռուսաստանի նկատմամբ դժգոհություններից ու ավելի քան յոթ ամսվա բոյկոտից հետո վարչապետը 2023-ի դեկտեմբերի 25-ին էր մեկնել Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու Եվրասիական տնտեսական խորհրդի, ինչպես նաև ԱՊՀ նիստերին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG