Մատչելիության հղումներ

Հենրիխ Մխիթարյանը՝ Միլանի «Ինտեր»-ի կազմում Իտալիայի չեմպիոն


«Ինտերը» տոնում է հաղթանակը, Միլան, 22-ը ապրիլի, 2024թ.
«Ինտերը» տոնում է հաղթանակը, Միլան, 22-ը ապրիլի, 2024թ.

Միլանի «Ինտեր»-ը 2-1 հաշվով առավելության հասավ սկզբունքային մրցակից «Միլան»-ի հետ դերբիում և մրցակիցների համար միավորներով դառնալով անհասանելի՝ ապրիլի 22-ին դարձավ Իտալիայի չեմպիոն:

Գերլարված խաղում գոլերը խփեցին Աչերբին և Թյուրամը՝ «Ինտեր»-ից և Տոմորին՝ «Միլան»-ից: Կարմիր քարտեր ստացան Էրնանդեսը և Կալաբրիան՝ «Միլան»-ից և Դումֆրիսն՝ «Ինտեր»-ից:

«Ինտեր»-ի կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցեց հայազգի աստղ, Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը: Նա դարձավ առաջին հայ ֆուտբոլիստը, ով վաստակել է Սերիա Ա-ի չեմպիոնի տիտղոսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG