Մատչելիության հղումներ

Ուկրաինա ամերիկյան նոր սպառազենի փոխադրումը չի ազդի ռազմական իրավիճակի վրա. Պեսկով


ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, արխիվ:
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, արխիվ:

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը պնդում է, թե Ուկրաինա ամերիկյան նոր սպառազենի փոխադրումը չի ազդի ռազմական գործողությունների ընթացքի վրա:

Նրա փոխանցմամբ, ռուսական ուժերը հիմա բարելավում են դիրքերն ամբողջ ռազմաճակատում, իսկ նոր զենքի մատակարարումը միայն նոր տառապանքներ կբերի ուկրաինացիներին և կավելացնի նրանց զոհերի թիվը:

Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների տունն անցած շաբաթ օրը հաստատել է փաթեթը, որով Կիևը կստանա ավելի քան 60 միլիարդ դոլարի նոր ռազմական օգնություն:

Օրինագիծն ուժի մեջ կմտնի նախագահ Ջո Բայդենի կողմից ստորագրվելուց հետո: Ենթադրվում է, որ առաջիկա օրերին ուկրաինացիներն արդեն կստանան նոր սպառազենի առաջին խմբաքանակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG