Մատչելիության հղումներ

Ապրիլի 26-ին Ադրբեջանի նախագահը կմեկնի Բեռլին


Ապրիլի 26-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կմեկնի Բեռլին, որտեղ նախատեսված են բանակցություններ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ, այս մասին հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը՝ հղում անելով գերմանական կառավարության մամլո ծառայությանը։

Աղբյուրի համաձայն՝ Գերմանիայի և Ադրբեջանի առաջնորդները կքննարկեն երկու երկրների միջև հարաբերությունները, արտաքին, անվտանգային քաղաքականությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև տնտեսական և էներգետիկ հարցեր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG