Մատչելիության հղումներ

ՌԴ ՊՆ-ն հաղորդել է երեք շրջանների վրա խոցված հրթիռների և ԱԹՍ-ների մասին


Բելգորոդ, 6-ը ապրիլի, 2024թ․
Բելգորոդ, 6-ը ապրիլի, 2024թ․

Անցած գիշեր Բելգորոդի, Վորոնեժի և Ռոստովի մարզերում ռոսական ՀՕՊ-ը երկու «Տոչկա-Ու», 19 Vampire հրթիռ ու 20 անօդաչու թռչող սարք է որսացել, այսօր առավոտյան հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Շրջանի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովի փոխանցմամբ, Բելգորոդի շրջանում մեկ խաղաղ բնակիչ է վիրավորվել, նա բեկորային վնասվածք է ստացել, մեկ մարդ էլ վիրավորվել է Շեբեկինոյի գնդակոծության ժամանակ։

Վորոնեժի շրջանի նահանգապետ Ալեքսանդր Գուսևը հաղորդել է, որ գիշերը, ինքնաթիռի տիպի անօդաչու թռչող սարքի ընկնելու ժամանակ վիրավորվել է մեկ կին, վնասվել է սղոցարանը և երկու առանձնատուն։

Բելգորոդի և Ուկրաինային սահմանակից Ռուսաստանի այլ շրջանների իշխանությունները պարբերաբար հաղորդում են ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումների մասին: Կիևը չի մեկնաբանում այս հաղորդումները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG