Մատչելիության հղումներ

Մեկնարկել է Արարատ Միրզոյանի այցը Սաուդյան Արաբիա


Մեկնարկել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի այցը Սաուդյան Արաբիա:

Այցի մեկնարկին Միրզոյանը հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի կրթության նախարար Յուսուֆ բին Աբդալլահ Ալ-Բանյանի հետ, նրանք քննարկել են կրթության ոլորտում համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ։

Հայաստանի ԱԳ նախարարը ներկայացրել է ՀՀ կառավարության առաջնահերթությունները, «ԹՈՒՄՈ» ստեղծարար կենտրոնի գործունեության միջոցով ընձեռնվող հնարավորություններն ու արդեն իսկ ձևավորված միջազգային համագործակցությունը:

Այցի շրջանակում Միրզոյանը հանդիպում կունենա Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար արքայազն Ֆեյսալ բին Ֆարհան Ալ Սաուդի հետ: Նախատեսված են նաև այլ հանդիպումներ:

2023 թվականի նոյեմբերին երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո սա Հայաստանից առաջին բարձրաստիճան այցն է Սաուդյան Արաբիա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG