Մատչելիության հղումներ

Բայրամովն ու ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են էներգետիկ անվտանգության հարցեր


Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովե երեկ ընդունել է Կենտրոնական Ասիայի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տերի Հակալային։

Ըստ Ադրբեջանի արտգործնախարարության՝ քննարկման հիմնական թեման ԵՄ-ի հետ ձեռք բերված պայմանավորվածություններն էին էներգետիկ անվտանգության, կապի և տրանսպորտի ոլորտում, ինչպես նաև մտքեր են փոխանակվել Ադրբեջանի և Եվրամիության միջև հարաբերությունների ներկա վիճակի և հեռանկարների շուրջ։

Ընդգծվել է Ադրբեջանի և ԵՄ-ի միջև էներգետիկ ոլորտում ռազմավարական գործընկերության մասին փոխըմբռնման հուշագրի կարևորությունը, որը նախատեսում է համատեղ գործունեություն էներգետիկ անվտանգության, ինչպես նաև էներգիայի վերականգնվող աղբյուրների զարգացման շուրջ։

2022-ի հուլիսին Եվրամիությունն ու Ադրբեջանը էներգետիկ ոլորտում ռազմավարական գործընկերության փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին: Այս կերպ Եվրամիությունը ցանկանում է ընդլայնել Ադրբեջանը Եվրոպային կապող «Հարավային գազային միջանցքը» և կրկնապատկել ադրբեջանական գազի մատակարարումը։

Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները մինչդեռ քննադատում են ԵՄ-Ադրբեջան գազային համաձայնությունները՝ շեշտելով, որ կապույտ վառելիքի մատակարման դիմաց Ադրբեջանը ԵՄ-ին ստիպում է փակել աչքերը մարդու իրավունքների կոպիտ խախտումների վրա։

XS
SM
MD
LG