Մատչելիության հղումներ

Բորելը Կլաարի թեկնածությունը առաջադրել է Ուզբեկստանում ԵՄ-ի դեսպանի պաշտոնում


Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ջոզեպ Բորելը Հարավային Կովկասի հարցերով հատուկ բանագնաց Տոյվո Կլաարի թեկնածությունն առաջադրել է Ուզբեկստանում ԵՄ-ի դեսպանի պաշտոնում, այս մասին հայտնում է գերատեսչության մամլո ծառայությունը։

Հաղորդվում է, որ Կլաարի թեկնածությունը կհաստատվի Ուզբեկստանի կառավարության պաշտոնական համաձայնությունից հետո։

Էստոնացի դիվանագետը Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական Միության հատուկ ներկայացուցիչ է նշանակվել 2017 թվականին՝ այդ պաշտոնում փոխարինելով Հերբերտ Զալբերին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG