Մատչելիության հղումներ

Վրաստանի ուժայինները սկսեցին ուժ կիրառել «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ բողոքողների նկատմամբ


Վրաստանի ուժայինները սկսեցին ուժ կիրառել «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ խորհրդարանի շենքի մոտ բողոք ցուցարարների նկատմամբ։

Ցույցի մասնակիցների նկատմամբ, ըստ վրացական լրատվամիջոցների, կիրառվել է արցունքաբեր գազ, կան տուժածներ, որոնց թվում է ընդդիմադիր առաջնորդ Զուրաբ Ջափարիձեն։

Ոստիկանությունը քաղաքացիներին հորդորում է ցրվել, հակառակ դեպքում «նրանց դեմ կկիրառվեն օրենքով նախատեսված միջոցներ»։

Ցուցարարները շարունակում եմ մնալ Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում՝ խորհրդարանի շենքի մոտ։

Բողոքի ցույցեր հարուցած «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին օրենքի քննարկումը Վրաստանի օրենսդիր մարմինը նախատեսում է շարունակել վաղը։

Նախքան օրենք դառնալը, նախագիծը պետք է երեք լսում անցնի գլխադասային հանձնաժողովում և երեք լիագումար նիստում: Երրորդ ընթերցմամբ ընդունվելուց հետո այն կուղարկվի նախագահին՝ ստորագրության համար, և ուժի մեջ կմտնի, եթե Սալոմե Զուրաբիշվիլին այն ստորագրի:

Եթե Վրաստանի նախագահը վետո սահմանի, ապա օրինագիծը նախագահի մեկնաբանություններով հանդերձ կվերադարձվի խորհրդարան, որը կարող է քվեարկությամբ շրջանցել վետոն:

Եթե օրինագիծը նորից քվեարկվի և ընդունվի, այն երկրորդ անգամ կփոխանցվի նախագահին: Եթե Զուրաբիշվիլին երկրորդ անգամ չստորագրի փաստաթուղթը, ապա այն ուժի մեջ կմտնի խորհրդարանի խոսնակի ստորագրությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG