Մատչելիության հղումներ

Մոսկվայում հանկարծամահ է եղել Ռուսաստանի նախկին գլխավոր դատախազի 47-ամյա որդին


Ռուսաստանի նախկին գլխավոր դատախազ Վալենտին Ստեպանկովի որդին՝ Դենիս Ստեպանկովը, արխիվ
Ռուսաստանի նախկին գլխավոր դատախազ Վալենտին Ստեպանկովի որդին՝ Դենիս Ստեպանկովը, արխիվ

Ռուսաստանի Դաշնության նախկին գլխավոր դատախազ Վալենտին Ստեպանկովի որդուն՝ Դենիս Ստեպանկովին, մահացած են գտել Մոսկվայի Դուբինինսկայա փողոցում գտնվող բնակարանում։ Այդ մասին ՏԱՍՍ ռուսական լրատվական գործակալությանը փոխանցել են Մոսկվայի բժշկական ծառայությունները։

1977 թվականին ծնված Դենիս Ստեպանկովին մահացած է գտել հայրը՝ Վալենտին Ստեպանկովն, ով հյուր է եկել որդու տուն:

Ըստ իրավապահների, Դենիս Ստեպանկովի մահը բնական էր, դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Ենթադրվում է, որ նա մահացել է սրտի սուր անբավարարությունից:

Դենիս Ստեպանկովն ավարտել է Ռուսաստանի արդարադատության նախարարության իրավական ակադեմիայի միջազգային իրավունքի ինստիտուտը։

Վալենտին Ստեպանկովը հետխորհրդային Ռուսաստանի առաջին գլխավոր դատախազն էր, նա այս պաշտոնը զբաղեցրել է 1991 թվականի ապրիլի 5-ից մինչև 1993 թվականի հոկտեմբերի 5-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG