Մատչելիության հղումներ

Կարևոր է, որ Հայաստանը դրական արձագանքի խաղաղության ուղղությամբ Ադրբեջանի ջանքերին. Բայրամով


Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, արխիվ:
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, արխիվ:

Ուզբեկստան կատարած այցի ընթացքում Ադրբեջանի արտաքին գետատեսչության ղեկավար Ջեյհուն Բայրամովը խոսել է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի մասին:

«Կարևոր է, որ Հայաստանը դրական արձագանքի տարածաշրջանում խաղաղության հաստատման ուղղությամբ Ադրբեջանի ջանքերին»,- ասել է նախարարը:

ԱՊԱ ադրբեջանական լրտավական գործակալության փոխանցմամբ, այդ մասին նա ասել է իր ելույթում, որով հանդես է եկել Տաշքենդում գումարված Պարսից ծոցի համագործակցության խորհրդի և Կենտրոնական Ասիայի երկրների միջև ռազմավարական երկխոսության երկրորդ նախարարական հանդիպումը:

Ենթադրվում է, որ այդ համաժողովի ավարտին կընդունվի համատեղ հայտարարություն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG