Իրանի հարձակումից հետո Իսրայելը հայտարարել է, որ պատրաստվում է այդ երկրի հետ առճակատման, որը, ենթադրաբար, կարող է մի քանի օր տևել: Այդ մասին հայտնում է Kan ռադիոկայանը։
Իսրայելի բանակի խոսնակ, ծովակալ Դանիել Հագարին ասել է, որ Իրանի տարածքից Իսրայելի ուղղությամբ է արձակվել ավելի քան 200 միավոր օդային սպառազեն՝բալիստիկ և թևավոր հրթիռներ և անօդաչուներ:
Ենթադրվում է, որ ի պատասխան ապրիլի 1-ին Դամասկոսում Իրանի հյուպատոսարանի հրթիռակոծության ապրիլի 13-ի լույս 14-ի գիշերը Թեհրանի նախաձեռնած օդային գործողությունը, նույնիսկ եթե այն ծանր հետևանքներ չունենա Իսրայելի համար, բոլոր դեպքերում կհամարվի բեկումնային իրադարձություն, քանի որ Մերձավոր Արևելքի հակամարտության ամբողջ երկարատև պատմության ընթացքում Իրանն առաջին անգամ է իր տարածքից հարձակում գործել Իսրայելի վրա:
Եթե կողմերը ժամանակին կանգ չառնեն, դրան կարող են հաջորդել շատ ավելի ծանր և արյունալի բախումներ, որոնք անխուսափելիորեն կհանգեցնեն հակամարտության ընդարձակմանը։