Մատչելիության հղումներ

Թեհրանը պնդում է՝ Իրանի հարվածն ինքնապաշտպանություն է՝ նախատեսված ՄԱԿ-ի կանոնադրությամբ


Իրանի դրոշը, արխիվ
Իրանի դրոշը, արխիվ

Իսրայելի ուղղությամբ Իրանի հարվածը ինքնապաշտպանություն է՝ նախատեսված ՄԱԿ-ի կանոնադրությամբ, ԱՄՆ-ը պետք է հեռու մնա, հայտարարել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչությունը։

«Իրանի ռազմական գործողությունը օրինական պաշտպանության վերաբերյալ ՄԱԿ կանոնադրության 51-րդ հոդվածի հիման վրա է իրագործվել՝ ի պատասխան Դամասկոսում դիվանագիտական կառույցների վրա սիոնիստական ռեժիմի հարձակման։ Թեման կարելի է լուծված համարել, - հայտարարել է իրանական դիվանագիտական առաքելությունը և հավելել, - եթե իսրայելական ռեժիմը ևս մեկ սխալ թույլ տա, Իրանի պատասխանը շատ ավելի դաժան կլինի»։

X-ում հրապարակված այդ հայտարարությունում պաշտոնական Թեհրանը նաև պնդել է․ - «Սա հակամարտություն է Իրանի և իսրայելական հանցավոր ռեժիմի միջև, որից ԱՄՆ պետք է հեռու մնա»։

Իրանը ԱԹՍ-ներով հարձակում է սկսել Իսրայելի ուղղությամբ։

  • Իրանը նախազգուշացրել էր, որ Իսրայելը «կպատժվի» ապրիլի 1-ին Դամասկոսում իր հյուպատոսությանը հարվածելու համար, որի հետևանքով զոհվել են Հեղափոխության կորպուսի յոթ պահապաններ, այդ թվում՝ երկու գեներալ։
  • Անցած հոկտեմբերից Իսրայելի և «Համաս»-ի միջև շարունակվող հակամարտության ընթացքում Իրանը խուսափում էր Իսրայելի հետ ուղիղ առճակատումից, սակայն Դամասկոսի հարձակումը սրեց իրավիճակը։
  • Իսրայելը այդ հարվածի պատասխանատվությունը չի ստանձնել, թեև մինչ այդ ընդունել էր, վերջին տարիներին հարյուրավոր հարվածներ է հասցրել Սիրիայում գտնվող այն օբյեկտներին, որոնք, ըստ նրա, կապված են Իրանի հետ:
  • Նախագահ Բայդենը խոստացել է «երկաթե» աջակցություն» տրամադրել Իսրայելին Իրանի կողմից հարվածի դեպքում։ Անօդաչուների արձակումից հետո նա, ըստ Սպիտակ տան, ընդհատել է հանգիստն ու շտապ վերադարձել է Վաշինգտոն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG