Թեհրանը սպառնում է պատասխանել այն երկրներին, որոնք կբացեն իրենց տարածքը, այդ թվում՝ օդային, Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումների համար։
«Թեհրանը կոշտ կարձագանքի ցանկացած երկրի, որը կբացի իր օդային տարածքը կամ տարածքը՝ Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումների համար»,- Mehr գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար Մոհամմադ Ռեզա Աշտիանին։
Իրանը ԱԹՍ-ներով հարձակում է սկսել Իսրայելի ուղղությամբ։
- Իրանը նախազգուշացրել էր, որ Իսրայելը «կպատժվի» ապրիլի 1-ի Դամասկոսում իր հյուպատոսությանը հարվածելու համար, որի հետևանքով զոհվել են Հեղափոխության կորպուսի յոթ պահապաններ, այդ թվում՝ երկու գեներալ։
- Անցած հոկտեմբերից Իսրայելի և «Համաս»-ի միջև շարունակվող հակամարտության ընթացքում Իրանը խուսափում էր Իսրայելի հետ ուղիղ առճակատումից, սակայն Դամասկոսի հարձակումը սրեց իրավիճակը։
- Իսրայելը այդ հարվածի պատասխանատվությունը չի ստանձնել, թեև մինչ այդ ընդունել էր, վերջին տարիներին հարյուրավոր հարվածներ է հասցրել Սիրիայում գտնվող այն օբյեկտներին, որոնք, ըստ նրա, կապված են Իրանի հետ:
- Նախագահ Բայդենը խոստացել է «երկաթե» աջակցություն» տրամադրել Իսրայելին Իրանի կողմից հարվածի դեպքում։ Անօդաչուների արձակումից հետո նա, ըստ Սպիտակ տան, ընդհատել է հանգիստն ու շտապ վերադարձել է Վաշինգտոն։