Մատչելիության հղումներ

Դանակով հարձակում Սիդնեյի առևտրի կենտրոնում, կա առնվազն 6 զոհ


Սիդնեյի առևտրի կենտրոն, Ավստրալիա, 13-ը հունիսի, 2024թ.
Սիդնեյի առևտրի կենտրոն, Ավստրալիա, 13-ը հունիսի, 2024թ.

Առնվազն հինգ հոգի զոհվել է, կա ութ վիրավոր Սիդնեյի առևտրի կենտրոնում դանակով զինված անհայտ անձի հարձակումից հետո, հայտնում է BBC-ն։

Ենթադրյալ հանցագործն՝ ինքը սպանվել է ոստիկանի կրակոցից։ Նշվում է, որ վիրավորների թվում կա մեկ փոքր երեխա։

«Մարդկանց կոչ է արվում խուսափել տարածքից», - ասվում է Նոր Հարավային Ուելսի ոստիկանության հայտարարության մեջ:

Ոստիկանությունը նաև հայտնել է, որ դեպքի առնչությամբ հետաքննությունները շարունակվում են, տղամարդու հարձակման դրդապատճառների մասին ոչինչ հայտնի չէ։ Միաժամանակ գերատեսչությունից ասել են, որ կասկածվողը գործել է միայնակ, և մշտական ոչ մի սպառնալիք չկար։

Միջադեպից հետո հարյուրավոր մարդիկ տարհանվել են առևտրի կենտրոնից, հաղորդում է Reuters-ը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG