Մատչելիության հղումներ

ՊՆ-ն հերքում է կրակելու մասին Բաքվի պնդումը


Հայաստանի պաշտպանության նախարարության շենքը
Հայաստանի պաշտպանության նախարարության շենքը

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ բացելու Բաքվի հաղորդագրությունը։

«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե ապրիլի 13-ին՝ ժամը 08։30-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը», - նշում է Հայաստանի ռազմական գերատեսչությունը։

Երեկ Հայաստանի ռազմական գերատեսչությունը հերքել էր սահմանագոտու արևելյան հատվածում կրակելու հաղորդումը։

  • Հայ-ադրբեջանական սահմանին կրակոցների մասին հաղորդումները վերջին տասը օրերին ակտիվացել են։
  • Պաշտոնական Երևանը կոչ է արել Բաքվին դադարեցնել իրադրությունը սրելու գործողությունները՝ ընդգծելով՝ Հայաստանը տարածաշրջանում իրադրության սրմամբ հետաքրքրված չէ։
  • Ադրբեջանի արտաքին գերատեսչությունն իր հերթին հայտարարել է, թե Բաքվի դեմ սպառնալիքները անմիջապես և խստորեն կճնշվեն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG