Մատչելիության հղումներ

ՊՆ-ը հրապարակել է վթարի հետևանքով մահացած զինծառայողների անունները


Պաշտպանության նախարարությունը հրապարակել է «Ուրալ»-ի վթարի հետևանքով մահացած զինծառայողների անունները: Նրանք են՝

Արեգ Արմենի Քերոբյան,
Սլավիկ Վարդանի Վարդանյան,
Դավիթ Համբարձումի Հակոբյան,
Ժոզեֆ Մելքոնի Ազոլյան։

«Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակից ընկերներին», - նշված է հաղորդագրությունում:

ՊՆ-ը հայտնում է, որ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով ընթանում է քննություն։

Պաշտպանության նախարարությունը ավելի վաղ հայտնել է, որ այսօր՝ ժամը 15:25-ի սահմաններում, զինծառայողների տեղափոխող «Ուրալ»-ը դեռևս չպարզված հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել հարակից ձորակի տարածքում: Կա 4 զոհ, վիրավորում է ստացել 20 զինծառայող:

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մարտական, հատուկ կամ տրանսպորտային մեքենա վարելու կամ շահագործելու կանոն խախտելու հոդվածով:

Տարեսկզբից ՀՀ Զինված ուժերում ոչ մարտական պայմաններում զոհվել է 10 զինծառայող:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG