Մատչելիության հղումներ

Մոսկվան «անցանկալի անձ» է հայտարարել ՌԴ-ում Սլովենիայի դեսպանատան մեկ աշխատակցի


Ռուսաստանում Սլովենիայի դեսպան Դարիա Բավդաժ-Կուրետ
Ռուսաստանում Սլովենիայի դեսպան Դարիա Բավդաժ-Կուրետ

Մոսկվան, որպես պատասխան քայլ, «անցանկալի անձ» (pesrona non grata) է հայտարարել Ռուսաստանում Սլովենիայի դեսպանատան մեկ աշխատակցի, հայտնել է Ռուսաստանի արտգործնախարարությունը։

Հաղորդագրության մեջ ասվում է, որ ապրիլի 12-ին նախարարություն է կանչվել Ռուսաստանում Սլովենիայի դեսպան Դարիա Բավդաժ-Կուրետը, «որին վճռական բողոք են հայտնել Ռուսաստանի դեսպանատան աշխատակիցներից մեկին հավատարմագրումից անհիմն զրկվելու կապակցությամբ»:

«Հաշվի առնելով փոխադարձության սկզբունքը՝ դեսպանին տրվել է նոտա, որով անցանկալի անձ է հայտարարվել Մոսկվայում Սլովենիայի դեսպանատան մեկ աշխատակից», - ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում:

Մարտի 21-ին Սլովենիան պերսոնա նոն գրատա է հայտարարել Լյուբլյանայում Ռուսաստանի դեսպանատան աշխատակցին և վտարել է նրան երկրից: Ըստ սլովենական մամուլի՝ իշխանությունները դիմել են այդ քայլին, քանի որ «դիվանագետը կարգավիճակի հետ անհամատեղելի գործունեություն է ծավալել»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG