Մատչելիության հղումներ

Ուկրաինան ու Ռուսաստանը հաղորդում են ԱԹՍ-ներ խոցելու մասին


Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

Ապրիլի լույս 12-ի գիշերը ռուսական զորքերը 17 «Շահեդ»-ներով և X-59 կառավարվող հրթիռներով հարվածել են Ուկրաինային, հաղորդում է Ուկրաինայի զինված ուժերի ռազմաօդային ուժերի հրամանատարությունը։

Ըստ հաղորդման՝ 16 անօդաչու թռչող սարք է խոցվել Նիկոլաևի, Օդեսայի, Խերսոնի, Դնեպրոպետրովսկի, Վիննիցայի և Խմելնիցկի շրջաններում։ Կրիվոյ Ռոգի շրջանում անօդաչու թռչող սարքի բեկորներն ընկել են կարևոր ենթակառուցվածքային օբյեկտի տարածքում, հրդեհ է բռնկվել, որն ավելի ուշ մարվել է։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն իր հերթին հաղորդել է, որ չորս անօդաչու թռչող սարք է խոցել Ռոստովի մարզում, մեկն էլ՝ Բելգորոդի շրջանի մոտակայքում։

Երեկ հաղորդվեց, որ ռուսական ուժերը հրթիռների և դրոնների հարվածներով շարքից հանել են Կիևի մարզի էներգետիկ ամենախոշոր ենթակառուցվածքը։ Հարվածների հետևանքով ամբողջովին ավերվել է Կիևին մոտ գտնող Տրիպիլսկա ջերմակայանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG