Մատչելիության հղումներ

«Որոշում չեմ կայացրել». Փաշինյանը Պուտինի երդմնակալությանը մասնակցելու մասին


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին, արխիվ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին, արխիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի՞ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը, թե՞ ոչ, որոշում դեռ չկա։

«Ազատության» հարցին ի պատասխան, Փաշինյանը ասաց՝ այս պահին չի կարող ասել, որոշում դեռ չունի։

Ճշտող հարցին, թե ինչի՞ց է կախված որուշումը, վարչապետը պատասխանեց․ - «Ինչպես բոլոր որոշումները՝ բազմաթիվ հանգամանքներից»:

Պուտինի երդմնակալությունը նախատեսված է մայիսի 7-ին։

Ռուսաստանի նախագահական ընտրությունները մարտի 15-ից 17-ն էին։ Գործող նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի քան 76 միլիոն քվե ստացավ ինչը կազմում է ընտրություններին մասնակցած Ռուսաստանի քաղաքացիների ընդհանուր թվի 87,28 տոկոսը։

Նախընտրական շրջանում Ռուսաստանի ԿԸՀ-ն պարզապես չգրանցեց հակապատերազմական մեղմ դիրքորոշում ունեցող եզակի թեկնածուներին՝ զրկելով նրանց ընտրություններին մասնակցելու հնարավորությունից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG