Մատչելիության հղումներ

Հռոմն ու Բաքուն քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել 


Իտալիայի փոխարտգործնախարար Էդմոնդո Չիրիելին, արխիվ
Իտալիայի փոխարտգործնախարար Էդմոնդո Չիրիելին, արխիվ

Ապրիլի 8-ին Հռոմում տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Ադրբեջանի և Իտալիայի դիվանագիտական գերատեսչությունների միջև՝ երկրների փոխարտգործնախարարներ Ֆարիզ Ռզաևի ու Էդմոնդո Չիրիելիի մասնակցությամբ։

Ադրբեջանական կողմի հաղորդագրության համաձայն՝ քննարկվել են «երկու երկրների ռազմավարական գործընկերությունը», ներառյալ՝ քաղաքական, տնտեսական, էներգետիկ, պաշտպանության և անվտանգության ոլորտներում կապերի ընդլայնման հնարավորությունները։

Այս խորհրդակցության նախօրեին Իտալիայի փոխարտգործնախարար Էդմոնդո Չիրիելին հատուկ հայտարարությամբ էր հանդես եկել, որում քննադատել էր Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հանդիպմանը հայ - ադրբեջանական գործընթացի շուրջ մեկնաբանությունների համար:

Սեժուրնեն, մասնավորապես, հայտարարել էր, թե Ադրբեջանը կասկածի տակ է դնում Հայաստանի տարածքային ամբողջականությունը:

«Օգտակար ու տեղին կլիներ, եթե Սեժուրնեն չվնասեր նրանց ջանքերին, ովքեր սթափ մտքով շարժվում են դեպի այս տարածաշրջանում վերջնական խաղաղեցում», - ասել է Չիրիելին և պնդել, թե երրորդ կողմերի «ցանկացած անհեռատես հայտարարություն սպառնում է մեծացնել լարվածությունը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG