Մատչելիության հղումներ

Մոսկվան հետախուզում է հայտարարել լրագրող Միխայիլ Զիգարի նկատմամբ


Միխայիլ Զիգար, արխիվ
Միխայիլ Զիգար, արխիվ

Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը հետախուզում է հայտարարել «Դոժդ» հեռուստաալիքի նախկին գլխավոր խմբագիր, լրագրող, գրող Միխայիլ Զիգարի նկատմամբ։

"Медиазона"-ն, վկայակոչելով ՆԳՆ բազայի տվյալները, նշում է, որ Զիգարը հետախուզվում է «Քրեական օրենսգրքի հոդվածով», սակայն, թե ինչ հոդվածի մասին է խոսքը, բազայում չի նշվում։

Զուգարը 2022 թվականից բնակվում է Գերմանիայում։ Ռուսաստանում նա աշխատել է նաև «Կոմերսանտ» թերթում և ռուսական "Русский Newsweek" ամսագրում։

Դեռ մարտին Կրեմլին մոտ կանգնած «Նովոստի» և Shot տելեգրամյան ալիքըները գրել էին, որ Զիգարի դեմ քրեական գործ է հարուցվել Ռուսաստանի զինված ուժերի մասին գիտակցաբար կեղծ տեղեկություններ տարածելու հոդվածով։ Տեղեկությունը հաստատել էր նաև «Դոժդ»-ի գլխավոր խմբագիր Տիխոն Ձյադկոն։

Զիգարի նկատմամբ քրեական հետապնդման պատճառ է դարձել 2022-ի ապրիլին նրա ինստագրամյան գրառումը Բուչայում ռուսական բանակի հանցագործությունների մասին։ Astra-ն գրում է, որ գործն այս տարվա մարտի 12-ին է հարուցվել։

Ռուսական բանակը վարկաբեկելու և ռուսական բանակի մասին ֆեյքեր տարածելու վերաբերյալ օրենքները մոսկվան ընդունել է Ուկրաինա ներխուժումից մեկ շաբաթ անց՝ 2022 թվականի մարտին: Դրանք ըստ էության արգելում են լրատվամիջոցներին, բլոգերներին և անհատներին որևէ կարծիք հայտնել Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ, եթե դա չի համընկնում ռուսական պաշտոնական քարոզչության հետ: Հոդվածը նախատեսում է առավելագույնը 15 տարվա ազատազրկում։

Հենց նույն տարում դատարանները բանակը վարկաբեկելու հոդվածով տուգանել են ավելի քան 4 հազար մարդու՝ ընդհանուր առմամբ ավելի քան 150 միլիոն ռուբլու չափով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG