Մատչելիության հղումներ

ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարների հաջորդ հանդիպումը տեղի կունենա Թուրքիայում


ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարների բրյուսելյան հանդիպումը, 4-ը ապրիլի, 2024թ.
ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարների բրյուսելյան հանդիպումը, 4-ը ապրիլի, 2024թ.

ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարների Բրյուսելում կայացած հանդիպմանը Անկարայի առաջարկով որոշվել է ոչ պաշտոնական հաջորդ հանդիպումը 2025 թվականին անցկացնել Թուրքիայում։ Այս մասին լրագրողներին ասել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։

«Թուրքիան 72 տարի հանդիսանում է ՆԱՏՕ-ի կարևոր անդամ։ Նա իր ներդրումն է ունենում ՆԱՏՕ-ում 72 տարի շարունակ։ Մեր զինված ուժերն ակտիվորեն մասնակցում են ՆԱՏՕ-ի առաքելություններին», - նշել է Ֆիդանը։

Ամփոփելով բրյուսելյան հանդիպման արդյունքները՝ Թուրքիայի ԱԳ նախարարն ասել է, որ հանդիպման շրջանակում երեք նիստ է կայացել՝ ՆԱՏՕ-ի արտգործնախարարների բանակցություններ, ՆԱՏՕ-Ուկրաինա խորհրդի նիստ և հանդիպում Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի գործընկերների հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG