Մատչելիության հղումներ

Մուրմանսկի նահանգապետին դանակահարել են


Մուրմանսկի նահանգապետ Անդրեյ Չիբիս, արխիվ
Մուրմանսկի նահանգապետ Անդրեյ Չիբիս, արխիվ

Երեկ Ռուսաստանի Մուրմանսկի նահանգապետին դանակահարել են Ապատիտի քաղաքի բնակիչների հետ հանդիպումից հետո:

Լրատվական գործակալությունների փոխանցմամբ՝ Անդրեյ Չիբիսը վիրավորվել է ստամոքսից և հոսպիտալացվել է, նրան վիրահատել են:

Ըստ հաղորդագրությունների՝ Չիբիսը հարձակումից հետո գիտակցությունը չի կորցրել, ինքնուրույն է մոտեցել մեքենային: Նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Հարձակման հնարավոր շարժառիթի մասին առայժմ չի հաղորդվում:

Baza Տելեգրամ ալիքի վկայությամբ՝ հարձակվողը Ապատիտիի 42-ամյա բնակիչ է, տղամարդը վիրավորվել է ձերբակալության ժամանակ:

Չիբիսը Մուրմանսկի նահանգապետի պաշտոնակատար է նշանակվել 2019 թվականին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագրով, նույն տարում ավելի ուշ քվեների շուրջ 60 տոկոսով ընտրվել է նահանգապետ: Նրա պաշտոնավարման ժամկետն ավարտվում է այս տարվա սեպտեմբերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG