Մատչելիության հղումներ

Ադրբեջանը ՀԱՊԿ-ի երեք անդամ երկրների հետ զորավարժություն կանցկացնի


ՀԱՊԿ զորավարժություններ, արխիվ
ՀԱՊԿ զորավարժություններ, արխիվ

Ադրբեջանը ՀԱՊԿ-ի անդամներ Ղազախստանի, Ղըրղզստանի, Տաջիկստանի, ինչպես նաև Ուզբեկստանի հետ համատեղ զորավարժություն կանցկացնի, հայտնում է Ադրբեջանի ՊՆ-ի մամլո ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն՝ «լայնածավալ վարժանքները տեղի կունենան ընթացիկ տարվա հուլիսին Ղազախստանի Հանրապետության տարածքում գտնվող «Օյմաշա» փորձադաշտում», ինչպես նաև Կասպից ծովում գտնվող Թոքմակ հրվանդանում»։

Հաղորդվում է, որ զորավարժությունների շրջանակում զինվորականները կիրականացնեն «զինված հակամարտությունների տեղանքը որոշելու ուղղությամբ ուսումնական և մարտական առաջադրանքներ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG