Մատչելիության հղումներ

Ադրբեջանի գլխավոր դատախազը հայտարարում է՝ «Հայաստանի էկոհանցագործությունների» մասին նյութերը կօգտագործի միջազգային դատարաններում


Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը մերձկասպյան երկրների պաշտոնակիցների հետ հանդիպմանը Հայաստանին մեղադրել է «էկոհանցագործությունների» մեջ և պնդել, որ այդ ուղղությամբ «հետաքննություն է» ընթանում, «արդյունքները պատրաստ լինելուն պես դրանք կօգտագործվեն միջազգային դատարաններում»։

«Միջազգային հանրությունը կտեղեկացվի այդ հանցագործությունների իրավական հետևանքների մասին, և կձեռնարկվեն անհրաժեշտ իրավական միջոցներ՝ ազգային և միջազգային օրենսդրությանը համապատասխան», - հայտարարել է Ադրբեջանի գլխավոր դատախազը առանց հավելյալ մանրամասներ նշելու։

Անցած ամիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Բաքվի հետ բանակցություններում քննարկվել և քննարկվում է Ադրբեջանի դեմ միջազգային ատյաններ ներկայացված գանգատներից հրաժարվելու հարց, միաժամանակ վարչապետը չի հստակեցրել՝ արդյոք Ալիևի վարչակազմը պատրաստ է հրաժարվել Հայաստանի դեմ ներկայացված ու հնարավոր հայցերից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG