Մատչելիության հղումներ

Ռուսները հրթիռակոծել են Դնեպրը, առնվազն 18 մարդ վիրավորվել է


Ուկրաինա - Հրթիռակոծության հետևանքով ավերված մանկապարտեզի շենքը, Դնեպր, 2-ը ապրիլի, 2024թ.
Ուկրաինա - Հրթիռակոծության հետևանքով ավերված մանկապարտեզի շենքը, Դնեպր, 2-ը ապրիլի, 2024թ.

Նախօրեին՝ Թաթարստանի տարածքում անօդաչու թռչող սարքերով հարձակումից ժամեր անց, ռուսական զինված ուժերը հրթիռակոծել են Ուկրաինայի Դնեպր քաղաքը, ինչի հետևանքով առնվազն 18 մարդ է վիրավորվել:

Դնեպրոպետրովսկի շրջանի ռազմական վարչակազմի ղեկավար Սերհիյ Լիսակի փոխանցմամբ՝ 12 մարդ, այդ թվում՝ 5 երեխա, տեղափոխվել է հիվանդանոց: Ակնկալվում է երեխաների լիակատար ապաքինումը:

Հարձակման թիրախ է դարձել դպրոցի շենք, ավերվել են մանկապարտեզի, քոլեջի և բիզնես հաստատության շենքեր:

XS
SM
MD
LG