Մատչելիության հղումներ

Անահիտ Աստվածուհու արձանի հայաստանյան ցուցադրության բացումը՝ Անկախության տոնին


Անահիտ աստվածուհու բրոնզաձույլ գլուխն ու ձեռքը, որ պահվում են Բրիտանական թանգարանում, սեպտեմբերից կես տարով կցուցադրվեն Հայաստանի պատմության թանգարանում: Հայաստանի պատմության թանգարանի և Բրիտանական թանգարանի միջև փոխառության պայմանագիրն այսօր ստորագրեց Պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը։ Բրիտանական կողմն իր ստորագրությունն ավելի վաղ էր դրել:

Անահիտ աստվածուհին ցուցադրվելու է Հայաստանի պատմության թանգարանի հարուստ հավաքածուներից՝ Մայր աստվածությանը վերաբերող նմուշների հետ, ցուցադրությունը կոչվում է «Մայր աստվածություն՝ Անահիտից Մարիամ»: Ցուցահանդեսի բացումը Հայաստանի անկախության օրն է նախատեսված՝ սեպտեմբերի 21 -ին։

Պատմության թանգարանի տնօրենն ասում է՝ Բրիտանական թանգարանի հետ Անահիտի ցուցադրությունը Հայաստանում կազմակերպելու հարցը սկսել են քննարկել, երբ հենց Բրիտանական թանգարանը անցած տարի մայիսին Հայաստանի պատմության թանգարանից մի քանի նմուշներ էր ցուցադրել, այդ թվում արջի տեսքով մի ծիսանոթ, որը հենց համադրել էր Անահիտ աստվածուհու հետ:


Մանրամասները՝ «Ազատության» ռեպորտաժում.

Անահիտ Աստվածուհու արձանի հայաստանյան ցուցադրության բացումը՝ Անկախության տոնին
please wait

No media source currently available

0:00 0:05:17 0:00
Ուղիղ հղում

XS
SM
MD
LG