Մատչելիության հղումներ

Ֆինլանդիայում 12-ամյա աշակերտը կրակ է բացել միջնակարգ դպրոցում՝ վիրավորելով երեք հասակակիցների


Ֆինլանդիայի ոստիկանները միջնակարգ դպրոցում, որտեղ աշակերտը կրակ է բացել, 2-ը ապրիլի, 2024
Ֆինլանդիայի ոստիկանները միջնակարգ դպրոցում, որտեղ աշակերտը կրակ է բացել, 2-ը ապրիլի, 2024

Ֆինլանդիայի ոստիկանությունը հայտնում է, որ ապրիլի 2-ի առավոտյան 12-ամյա աշակերտը կրակ է բացել միջնակարգ դպրոցում՝ վիրավորելով երեք դպրոցականների։ Նրանք ևս 12 տարեկան են։

Միջադեպը տեղի է ունեցել առավոտյան ժամը 9-ի սահմաններում, մայրաքաղաք Հելսինկիի հարևանությամբ գտնվող Վանտաա քաղաքի դպրոցում, որտեղ 800 աշակերտ է սովորում։

Զինված ոստիկանությունը շրջափակել է դպրոցի շենքը։ Կասկածյալն ավելի ուշ ձերբակալվել է Հելսինկիի շրջանում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG