Մատչելիության հղումներ

Իրանի հարցով ԱՄՆ փոխհանձնակատարն այցելել է Հայաստան, Վրաստան և Ադրբեջան


ԱՄՆ հատուկ հանձնակատարի տեղակալ Աբրամ Փեյլին հանդիպում է Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանի հետ
ԱՄՆ հատուկ հանձնակատարի տեղակալ Աբրամ Փեյլին հանդիպում է Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանի հետ

Իրանի հարցով ԱՄՆ հատուկ հանձնակատարի տեղակալը Աբրամ Փեյլին այցելել է տարածաշրջան՝ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան։

«Երևանում բովանդակալից հանդիպումներ ունեցա Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանի, Ազգային անվտանգության խորհրդի, Կենտրոնական բանկի և Պետեկամուտների կոմիտեի ներկայացուցիչների հետ՝ Իրանի, սահմանների անվտանգության, պատժամիջոցների կիրառման և Հայաստանի տնտեսական և արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիայի հարցերով»,- X-ի իր էջում գրել է Աբրամ Փեյլին:

ԱՄՆ հատուկ հանձնակատարի տեղակալը դեպի Հարավային Կովկաս իր ուղևորությունը կառուցողական է համարել՝ նշելով, որ բարձրաստիճան պաշտոնյաների հետ քննարկել է «Իրանի ռեժիմը, պատժամիջոցների կիրառումը և վարչակարգի ապակայունացնող վարքագծին ուղղված շարունակական ջանքերը»:

«ԱՄՆ-ը նպատակ ունի աշխատել մեր գործընկերների հետ՝ տարածաշրջանի համար դրական տեսլական զարգացնելու համար», - գրել է նա։

ԱՄՆ պաշտոնյան Բաքվում հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի, փոխարտգործնախարար Սամիր Շարիֆովի, Իրանում Ադրբեջանի դեսպանի, և բանկային ոլորտի ներկայացուցիչների հետ։

Աբրամ Փեյլին X-ի իր էջում նշել է, որ Թբիլիսիում էլ հանդիպել է արտաքին գործերի փոխնախարարի, Վրաստանի Ազգային բանկի և մասնավոր հատվածի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG