Մատչելիության հղումներ

Թաթարստանի իշխանությունները հայտնում են «Ալաբուգա»-ում ԱԹՍ հարձակման մասին, կան զոհեր


Անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանք «Ալաբուգա» հատուկ տնտեսական գոտու վրա. 2-ը ապրիլի, 2024թ.
Անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանք «Ալաբուգա» հատուկ տնտեսական գոտու վրա. 2-ը ապրիլի, 2024թ.

Թաթարստանի իշխանությունները հայտնել են Ելաբուգայի և Նիժնեկամսկի ձեռնարկությունների վրա անօդաչու թռչող սարքի հարձակման մասին, որոնք ընդգրկված են «Ալաբուգայի» հատուկ տնտեսական գոտում:

Թաթարստանի կառավարության տվյալներով՝ հարձակման հետևանքով զոհեր են եղել, սակայն նրանց թիվը չի նշվում։ «Ալաբուգա»-ի մամուլի ծառայությունը հայտնել է երկու զոհի մասին։

Baza տելեգրամյան ալիքը գրում է հինգ վիրավորի մասին։ Օպերատիվ ծառայություններից ՏԱՍՍ գործակալությանը հայտնել են, որ տուժել է յոթ մարդ, այդ թվում՝ երկու դեռահաս, բոլորն էլ թեթև վնասվածքներ են ստացել։

Թաթարստանի ղեկավար Ռուստամ Միննիխանովն ասել է, որ անօդաչու թռչող սարքի հարձակման արդյունքում «լուրջ ավերածություններ չեն եղել, ձեռնարկությունների տեխնոլոգիական գործընթացը չի խաթարվել»։

Նիժնեկամսկի քաղաքապետ Ռամիլ Մուլլինի խոսքով՝ անօդաչու թռչող սարքը փորձել է հարձակվել Քաղաքի նավթավերամշակման գործարանի վրա, բայց այն վնասազերծվել է, զոհեր և ավերածություններ չկան:

RBC-Ukraine գործակալությունը, հղում անելով իր աղբյուրին, հայտնում է, որ Թաթարստանում հարձակումն իրականացրել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչությունը։ Գործակալության զրուցակիցը պարզաբանել է, որ հարձակման հետևանքով «զգալի վնասներ են հասցվել արտադրական օբյեկտներին»։

Ուկրաինական կողմը պաշտոնապես չի մեկնաբանել այս տեղեկությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG