Մատչելիության հղումներ

Նեթանյահուն ճողվածքի վիրահատությունից հետո բավարար վիճակում է


Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, արխիվ
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, արխիվ

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ենթարկվել է ճողվածքի վիրահատության: Նա բավարար առողջական վիճակում է, այդ մասին այսօր հայտնել է Ynet կայքը՝ հղում անելով Հադասա Էյն Քերեմի հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքի ղեկավար, պրոֆեսոր Ալոն Պիկարսկուն։

«Վիրահատությունը, ինչպես և ենթադրել ենք, հաջող է անցել: Նեթանյահուն անզգայացումից հետո արդեն գիտակցության է եկել և հիմա շփվում է ընտանիքի հետ։ Ընդ որում, վարչապետի ապաքինման համար կպահանջվի մեկ օր»,- ասել է բժիշկը:

Նեթանյահուն նախկինում լուրջ վիրահատության է ենթարկվել 2023 թվականի հուլիսի կեսերին։ Այնուհետև Թել ՀաՇոմեր հիվանդանոցի «Շեբա» բժշկական կենտրոնում սրտաբանները նրա սրտում տեղադրել են առիթմիայի մոնիտորինգի սարք:

Ավելի վաղ՝ 2022 թվականի հոկտեմբերին, նրան շտապօգնության բաժին են փոխադրել Երուսաղեմի սինագոգում աղոթելիս ուշագնաց լինելուց հետո, և դուրս է գրվել, երբ բոլոր թեստերը վկայել են որևէ լուրջ վտանգի բացակայության մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG