Մատչելիության հղումներ

Իսրայելի զինվորները լքում են «Ալ-Շիֆա» բժշկական համալիրը


Ալ-Շիֆա հիվանդանոցը և նրա շրջակա տարածքը Գազայի հատվածում
Ալ-Շիֆա հիվանդանոցը և նրա շրջակա տարածքը Գազայի հատվածում

Իսրայելի պաշտպանության բանակի զինվորները լքում են Գազայի հատվածում գտնվող պաղեստինյան «Ալ-Շիֆա» բժշկական համալիրը՝ նրա տարածքում ռազմական գործողություն իրականացնելուց հետո։

«Ալ Ջազիրա»-ի հաղորդմամբ՝ իսրայելական զորքերը «ամբողջովին հեռանում են «Ալ-Շիֆա» համալիրից և նրա շրջակայքից» մոտ երկու շաբաթ տևած ռազմական գործողությունից հետո։ Հեռուստաալիքի տվյալներով՝ բժշկական համալիրի շենքերը այրվել կամ ոչ պիտանելի են դարձել, իսկ ավերածությունների մասշտաբները շատ մեծ են։

Շուրջ երկու շաբաթ առաջ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել էր հիվանդանոցում ռազմական գործողության մասին, նշելով, որ ստացվել է հետախուզական տեղեկատվություն՝ հաստատությունն օգտագործվում է ծայրահեղական «Համաս»-ի բարձրաստիճան անդամների կողմից ահաբեկչական գործունեության համար։

«Համաս»-ը ահաբեկչական կազմակերպություն է ճանաչվել ԱՄՆ-ում և ԵՄ-ում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG