Մատչելիության հղումներ

Հավատում ենք, որ հնարավոր է հասնել խաղաղության պայմանագրի կնքման. Միրզոյան


«Բարդություններ կան, մարտահրավերներ կան, իհարկե, բայց մենք հավատում ենք, որ հնարավոր է հասնել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքմանը», - արգենտինյան «Todo Noticias» հեռուստատեսության հետ հարցազրույցում ասել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

Նա շեշտել է՝ Երևանն իր կողմից կառուցողական ջանքեր է գործադրում՝ լուծումներ գտնելու համար։

«Երբ մենք խոսում ենք պայմանագրի ստորագրման մասին, ապա կան կարևոր կետեր, որոնց շուրջ պետք է լինի փոխհամաձայնություն: Դրանցից է տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումն ու սահմանների սահմանազատումը՝ հիմնված 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի վրա», - ասել է նախարար Միրզոյանը։

Բաքվից օրերս հայտարարել էին՝ խաղաղությունը մոտ է, քան երբևէ։

XS
SM
MD
LG