Մատչելիության հղումներ

Առնվազն յոթ զոհ՝ Սիրիայի հյուսիսում՝ շուկայում ականապատ մեքենայի պայթյունի հետևանքով


Առնվազն յոթ հոգի է զոհվել Սիրիայի հյուսիսում գտնվող մեծ շուկայում ականապատ մեքենայի պայթյունի հետևանքով: Եվս մի քանիսը վիրավորվել են Թուրքիայի սահմանի մոտ գտնվող Հալեպի նահանգի Ազազ քաղաքում այդ հարձակման հետևանքով, փոխանցում է Reuters-ը։

Պայթյունը տեղի է ունեցել ուշ գիշերվա առևտրի ժամանակ՝ Ռամադանի ամսվա ընթացքում ծոմի ավարտից հետո:

Հայտնի չէ, թե ով է իրականացրել հարձակումը քաղաքում, որը ղեկավարում են թուրքամետ զինյալները, որոնք դեմ են Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին:

Սիրիայի հյուսիսարևմտյան սահմանային գոտու հիմնական քաղաքները վերջին տարիներին հաճախ են ենթարկվել մարդաշատ քաղաքացիական վայրերում ռմբակոծությունների։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG