Մատչելիության հղումներ

Լիբանանի իսրայելական հրետակոծության հետևանքով ՄԱԿ-ի խաղաղապահներ են տուժել, Իսրայելը հերքել է իր առնչությունը


Լիբանանի Խիամ գյուղը հրետակոծությունից հետո, 23-ը մարտի, 2024թ․
Լիբանանի Խիամ գյուղը հրետակոծությունից հետո, 23-ը մարտի, 2024թ․

Այսօր առավոտյան Լիբանանի հարավային շրջանների հրետակոծության հետևանքով ՄԱԿ-ի չորս դիտորդներ են վիրավորվել, հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Լիբանանում տեղակայված ՄԱԿ-ի առաքելության (UNIFIL) ներկայացուցիչներին։

Գործակալության՝ ուժային կառույցներին մոտ կանգնած աղբյուրները պնդում են, որ ՄԱԿ-ի դիտորդներին տեղափոխող մեքենան թիրախավորած հարվածի հեղինակը Իսրայելի բանակն է։

«ՄԱԿ-ի դիտորդները վիրավորվել են պլանային, նախապես համաձայնեցված ստուգայցի ժամանակ», - պնդում են աղբյուրները։

Իսրայելի պաշտպանության բանակը շտապել է հերքել այս մեղադրանքները՝ նշելով, թե Լիբանանի հարավային շրջաններին այսօր հասցված հարվածներին որևէ առնչություն չունի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG