Մատչելիության հղումներ

Անկարան կարող է կրճատել ԱՄՆ-ից ձեռք բերվող F-16 կործանիչների քանակը


F-16, արխիվ
F-16, արխիվ

Անկարան կարող է կրճատել ԱՄՆ-ից ձեռք բերվող F-16 կործանիչների քանակը։ Այս մասին այսօր գրել է թուրքական Milliyet պարբերականը՝ վկայակոչելով երկրի պաշտպանության նախարարությանը մոտ կանգնած աղբյուրները։

Դրանց վկայությամբ, ձեռք բերվող ամերիկյան օդանավերի թվի կրճատումը կապված է Թուրքիայի կողմից Kaan մակնիշի հինգերորդ սերնդի ռազմական օդանավերի արտադրության գործում նկատվող առաջընթացի հետ։

Ավելի վաղ Անկարան հայտարարել էր 40 նոր F-16-ներ ձեռք բերելու մտադրության մասին։ Թերթի տեղեկություններով` ռազմական օդանավերի ձեռքբերման հարցը Թուրքիայի ԱԳՆ, Ազգային պաշտպանության նախարարության և Ազգային հետախուզական ծառայության (MIT ) ներկայացուցիչները նախօրեին քննարկել են ամերիկացի կոնգրեսականների՝ Անկարա ժամանած պատվիրակության հետ։

XS
SM
MD
LG