Մատչելիության հղումներ

Հասանովը խորհրդակցություն է անցկացրել, «վերլուծել իրավիճակը ՀՀ-ի հետ պայմանական սահմանին, հանձնարարականներ տվել»


Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանով, արխիվ
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանով, արխիվ

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Կենտրոնական հրամանատարական կետում։

Ըստ Ադրբեջանի պաշտպանության նախարարության՝ «վերլուծվել է Ադրբեջանի և Հայաստանի պայմանական սահմանին օպերատիվ իրավիճակը, հանձնարարվել է պահպանել զորամասերի մարտական պատրաստվածության բարձր մակարդակը և կատարելագործել ծառայողական ու մարտական վիճակը»։

Հասանովը կարևորել է իրական մարտի պայմաններին համապատասխան անցկացվող վարժանքների և գործնական պարապմունքների հաճախակի անցկացումը՝ ժամանակակից զենտեխնիկայի օգտագործմամբ, ապա այդ ուղղությամբ հանձնարարականներ տվել։

XS
SM
MD
LG